Արցախի պետական միջոցներով կը վերանորոգուի Հունոտի պատմական կամուրջը: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակիցի հետ զրոյցի ժամանակ ըսած է  «Պատմական միջավայրի պահպանութեան պետական ծառայութիւն» ՊՈԱԿ-ի տնօրէն Արմինէ Հայրապետեանը: 

Անոր  խօսքով՝   վերանորոգման  աշխատանքները   սկսած  են   2019  թուականին, սակայն  եղանակային  անբարենպաստ   պայմաններու պատճառով դադարեցուցած   են: Արդեն  մէկ   շաբաթ  է, ինչ  վերսկսած  է   Հունոտի պատմական կամուրջի   վերանորոգման   ծրագիրը:

«Իրականացնելով  այս   աշխատանքները՝  մենք կը փորձենք  վերկանգնել   պատմամշակութային  արժեքներ  ունեցող վայրերու   նշանակութիւնը:  Վերանորոգելով   գործող    կամուրջը, այն     նաեւ   կը հեշտացնէ  դէպի  Հունոտ  գիւղ   տանող ճանապարհը» – աւելցուցած  է  Արմինէ Հայրապետեանը: