Մեծ Բրիտանիոյ մէջ 76 տարեկան հասակին կեանքէն հեռացեր է ռեժիսոր Ալան Փարքերը։ Ռեժիսորի մահուան պատճառը  նշուած չէ, սակայն յայտնի է, որ վերջին մի քանի տարին ան կը պայքարէր ծանր հիւանդութեան դէմ։

Ալան Փարքերի ամենայայտնի ֆիլմերն է «Կեսգիշերային ճեպընթաց», որը կը պատմէ ամերիկացի զբոսաշրջիկի (Բիլի Հայեսի) կեանքի մասին, ով կը յայտնուի թուրքական բանտին մէջ: