Տարեդարդ շնորհաւոր։ Այսոր կբոլորես 59֊ամեակդ, ցաւոք, արդեն երկնքի մէջ։
Կը նշենք քո ծնունդն առանց քեզ, շիրմաքարիդ մոտ եւ երկինք կը նայինք, ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴ։

Ամեն ծննդեանդ օրը  միշտ ՀՀ֊ի մէջ ներկայ չէիր ըլլար եւ կը նշէիր Արեւմտեան Հայաստանի մէջ. չէ՞ որ ճամփորդութեան ամիս է։
Այս նկարներուն մէջ դարձեալ ծննդեանդ օրն է` 2011 թ. Հուլիսի 30֊ը։ Ես երջանիկ էի, քանզի Արեւմտեան Հայաստանի մէջ կը գտնուէի ։ Այս անգամ` մէկ ամիս միասին, մեր խումբով Արեւմտեան Հայաստանի մէջ կը  նշէինք  50֊ամեակդ։ Կայ աւելի մեծ երջանկութիւն, երբ ծնունդդ կը նշես պապերուդ երկրին մէջ, քո` թուրք ու քրդերէն ոտնակոխ երկրին մէջ։ Այդ օրն Անիի մէջ էինք, ամբողջ օրն աշխատելէ ետք միայն (չէ՞ որ քեզի համար առաջնայինն աշխատանքն էր, գործը, ետքը` մնացածը, առաւել` քո ծննդեան օրը) հաւաքուեցանք սեղանի շուրջ եւ նշեցինք։ Կենացի ժամանակ ըսիր.
֊ Հուսանք, որ ամեն տարի մեր խումբէն մէկի ծնունդը նշենք մեր պապերու երկրին մէջ։

Նուեր ստանալ չէիր սիրում, փոխարենը կը սիրէիր նուիրել։ Կեանքդ ալ Նուեր էր, այն նուիրեցիր քո Հայրենիքին։

Մամռոտած մի վանք սկսեց շնչել,
Լույս սփռել շուրջը` թեկուզ խոնարհված…
Դո՜ւ էիր անցել դարերի կողքով։
Բեկորված խաչքար սկսեց խոսել,
Խոսել դարերից,
Դո՜ւ էիր նրան նոր շնչով պատել,
Կարդացել գիրը.
“Այս է տապանը…”

Քանի՜ տապանի, բեկոր քարերի
Գիրը կարդացիր,
Դարերի փոշուց անանուն վանքեր,
Քարգործ վարպետի քանի՜ անուններ
Մեզ հրամցրիր։

Հիմա կանգնած ենք տապանիդ առաջ,
Կարոտ աչքերով կարդում ենք մենք էլ.
Այս է տապանը ՄԵԾ ՆՎԻՐՅԱԼԻ։

Եվ քանի՜ սերունդ դեռ պիտի կարդա,
Պիտի խնկարկի հիշատակդ վառ։
Եվ քանի՜ սերունդ կածաններով քո
Դեռ պիտի՜ քայլի,
Սրբազան գործիդ ոգին ի բռին`
Լո՜ւյսդ տարածի։

Հասմիկ Հովհան