Ներսես Երգեցող, հայ եկեղեցական գործիչ, աստուածաբան, բանաստեղծ, երաժշտագետ, երգահան, պատմիչ, 1166 թուականէն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Իր բազմատաղանդութեան համար ժամանակակիցներու կողմէ կոչուեր է Շնորհալի։

Ծնած է Հայոց Միջագետքի Տլուք գաւառի Ծովք դղեակին մէջ, հոր՝ իշխան Ապիրատ Պահլավունի ազնուական ընտանիքին մէջ։ Ներսես Շնորհալին Գրիգոր Մագիստրոս Պահլավունի ծոռն է եւ Գրիգոր Գ (Փոքր Վկայասեր) Պահլավունի կրտսեր եղբայրը։ Իր ժամանակի ամենակրթուած մարդկանցմէ մէկն եղած է։ Ստացեր է հիմնաւոր կրթութիւն Կարմիր վանքի դպրոցին մէջ՝ եպիսկոպոս Ստեփանոս Մանուկի մոտ։

1166 թուականէն Ամենայն Հայոց Կաթողիկոս։ Վախճաներ է 1173 թուականի օգոստոսի 13-ին, Հռոմկլայի մէջ։

Հայ եկեղեցին անոր դասեր է սուրբերու շարքը եւ անոր յիշատակը կը նշեն  ամեն տարի Թարգմանչաց տօնին։