Ուկրաինայի Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնին մէջ կառուցուելիք հայկական եկեղեցին կանուանակոչուի սրբադասուած Շուշանիկ թագուհիի անունով , «Արմենպրես»-ի տեղեկացմամբ, կը հաղորդէ «AnalitikaUA.net»-ը:

«Աշխատանքային հանդիպման ժամանակ վանքի մակետի մանրամասները քննարկած են Հայ առաքելական եկեղեցւոյ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսեանն ու Կիրովոգրադի մարզի Ուկրաինայի հայերու միութեան նախագահ Տիգրան Խաչատրեանը:

Խաչատրեանը յայտներ է, որ հայկական եկեղեցին կը դառնայ մշակութային տեսարժան վայր ոչ միայն հայերու, այլ նաեւ ողջ Ուկրաինայի համար:

Ապագայ վանական համալիրի էսքիզը հրապարակուեր էր 2020 թուականի Փետրուարին:

Կիրովոգրադի մարզի Կրոպիվնիցկի մարզկենտրոնին մէջ առաջին հայկական եկեղեցին կը կառուցուի Ինգուլ գետի ափին: Հողատարածքը կը գտնուի Միխայլովսկի փողոցի վրայ եւ կզբաղեցնէ 1100 քառ. մ»,- նշուած է հաղորդագրութեան մէջ: