Սուրիոյ մէջ պատերազմի ժամանակ զինեալները ոչնչացուցած են Հալէպի նահանգի  քաղաքային ավտոբուսներու մոտ 75% -ը: Այս մասին հայտարարեր է Հալէպի ավտոտրանսպորտի ղեկավար Զելման Քրոկլին:

Այս պահին Հալէպի եւ արուարձաններուն մէջ կաշխատի մոտ 140 ավտոբուսներ, որոնք կսպասարկեն 16 քաղաքային եւ ծայրամասային երթուղիներու: Միջին հաշուով, ավտոբուսները օրական կը տեղափոխեն մոտ 100 հազար ուղեւոր:

Քրոկլին նշեր է, որ գրոհայինները ոչնչացուցեր են մոտ 430 ավտոբուս: Այժմ պետական եւ համայնքային ուժերով փորձ կը կատարուի վերականգնել վնասուած ավտոբուսները կամ գնել նորերը:

Ըստ Քրոկլիի  նահանգին մէջ ավտոբուսներու լուրջ պակաս կայ եւ աւելի շատ տրանսպորտային միջոցներու կարիք ունի ,քանի որ կեանքը  Հալէպի մէջ եւ շրջակայ   համայնքներուն մէջ  օրէ օր կը բարելաւի կաւելնայ ուղեւորահոսքը։