Ախալքալաքի-Նինոծմինդա Ճանապարհի վերականգնումը,

որը կը շարունակուի արդեն 2 տարի, կաւարտուի օգոստոսի վերջին: Ներկայիս ասֆալտապատուած է Ախալքալաքէն Ջիգրաշեն տանող ճանապարհի մէկ հատուած:

Այս պահին Ջիգրաշեն գիւղի մոտ կընթանան ասֆալտապատման աշխատանքներ: Ասֆալտի տեղադրմանը զուգահեռ կիրականացուին նաեւ հողի վերականգնման եւ հարթեցման աշխատանքներ:

Ըստ «Ջաւախք ավտո Գզա» ընկերութեան ներկայացուցիչ, այս պահին 4-5 խումբեր տարբեր աշխատանքներ կը կատարեն: 

Ընկերութեան ներկայացուցիչի խօսքերով, Ախալքալաք քաղաքէն ճանապարհի մոտ 14 կմ արդեն իսկ ասֆալտապատուած է, մնացեր է մոտ 4-5 կմ: Աշխատանքները աւառտին կը հասնի այս ամսուայ վերջ: