Ռուսաստանն ու Սուրիան պայմանաւորուեր են աւելցնել Հմեյմիմի ավիաբազայի տարածքը:
Կողմերը վավերացուցեր են պայմանագիրը ․ Մոսկուան Հուլիսի 30-ին, Դամասկոսը ՝ Հուլիսի 21-ին:
Խօսքը Լաթաքիայի նահանգի մէջ ութ հեկտար տարածքի մասին է։ Կողմերը պայմանաւորուեր են այնտեղ տեղակայել Ռուսաստանի աւիացիոն խմբաւորման բժշկական եւ վերականգնողական կենտրոն:
Աւելի շուտ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարած էր բանակցութիւններ վարել Դամասկոսի հետ Սուրիոյ մէջ ռուսական ռազմակայանի տարածքներու ընդլայնման վերաբերեալ: