Բուլկարիայի Սիլիստրա քաղաքի Սուրբ Աստուածածին հայկական եկեղեցին 400 տարեկան է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կը յայտնէ Բուլկարիայի լրատուական գործակալութիւնը:

Կը համարուի, որ Սուրբ Աստուածածինը Բուլկարիայի ամենահին հայկական եկեղեցին է: Եկեղեցիի վերանորոգման աշխատանքներու ընթացքին տարիներ առաջ յայտնաբերուեր է կառուցման թուականը նշող քարէ սալիկը:

Եկեղեցիի գմբեթը եզակի է իր որմնանկարներով, որոնք, հետազոտողներու կարծիքով, հազվագիւտ առանձնայատկութիւն են հայկական եկեղեցիներու համար:

Եկեղեցին կը գտնուի մոտ 180 քմ մակերեսով բակին մէջ, որտեղ կան նաեւ քահանայի համար փոքրիկ տնակ եւ  շէնք մը, որտեղ նախկին ժամանակ տեղակայուած էր հայկական դպրոցը, իսկ այժմ կը գտնուի հանրային կենտրոնը եւ Հայերու դէմ  ցեղասպանութեան զոհերու յուշահամալիրը, որը նախագծեր է Դիրան Ապելեանը: