Ախալքալաքի շրջանի Գոգաշեն գիւղին մէջ մանկապարտեզ կը կառուցուի: Այն երեխաներուն կընդունի ոչ միայն Գոգաշենէն, այլ նաեւ Ափնիայէն: Արդեն յայտարարուած է մանկապարտեզի կառուցման էլեկտրոնային մրցոյթը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանն օգոստոսի 24-ին յայտարարեր է էլեկտրոնային մրցոյթ՝ Գոգաշեն գիւղին մէջ մանկապարտեզ կառուցելու համար: Հայտերը ընդունելու վերջնաժամկետը Սեպտեմբերի 14-ն է:

Մանկապարտեզը կը կառուցուի երկու փուլով: Աշխատանքներու առաջին փուլը տեղի կունենայ այս տարի՝ 150 000 լարիով, իսկ երկրորդ փուլը, որը կը կազմէ 652 209 լարի, նախատեսուած է 2021 թ.-ին:

Գոգաշեն գիւղին մէջ քաղաքապետի ներկայացուցիչ Զազա Նաթենաաձէի խօսքով, գիւղին մէջ կայ մոտ 25 նախադպրոցական տարիքի երեխայ, բայց գիւղի մանկապարտեզ կը հաճախեն ոչ միայն Գոգաշենէն, այլ նաեւ Ափնիայեն:

Կը կառուցուի երկհարկանի նախակրթարան եւ տեղակայուած կըլլայ գիւղի կենտրոնին: Մանկապարտեզը նախատեսուած է 50 երեխայի համար: Շինարարական աշխատանքները կսկսին տենդերը կայանալէ ետք: