Հենդելի «Հռադամիզդ » օպերան, որու 300-ամեակը կը լրանայ այս տարի, 2021 թուականին կը բեմադրուի Հայաստանի մէջ, իսկ անոր համար կենդանի դեկորացիա կը դառնայ Գառնիի հոյակերտ հեթանոսական տաճարը: Որպէս կատարողներ հանդէս կուգան հայ երգիչ Բարսեղ Թումանեանը, Մոսկուայի Մեծ թատրոնի մենակատարուհի Աննա Ագլատովան (որն ունի հայկական արմատներ), օպերային երգչուհի Յուլյա Լեժնեւան եւ այլ արտիստներ:  

Անցեալ երկուշաբթի օրը տաճարի տարածքին կայացաւ օպերայի բեմականացման նախապատրաստական աշխատանքներու մեկնարկի շնորհանդեսը: Միջոցառմանը, չնայած համավարակի հետ կապուած դժուարութիւներուն, ժամանած Էին ծրագրի նախաձեռնողներն ու իրականացնողները. բեմադրման գլխաւոր դիրիժոր աշխարհահառչակ Ջորջ Փահլեւանեանը, ներկայացման բեմադրող ռեժիսոր Ռոբերտ Ստուրուան, ՌԴ-ի մշակոյթի վաստակաւոր գործիչ Սուրեն Շահումեանը, Վրաստանի կամերային նուագախումբի («Վրացական սիմֆոնիետա») դիրիժոր Գեորգի Կերելաշուիլին, IPChain ասոցիացիայի նախագահ Անդրեյ Կրիչեւսկին, Մտաւոր սեփականութեան ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Մատվեեւը:

https://armenpress.am/arm/news/1027156.html