Ծնած է 1908թ. Սեպտեմբերի 18-ին Թիֆլիսի մէջ: 1924-1928թթ. աւարտեր է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը: 1928-1931թթ. սորուած է ԽՍՀՄ ԳԱ գլխաւոր աստղադիտարանի (Պուլկովո) ասպիրանտուրայի մէջ: 

1935թ.շնորհուեր է ֆիզիկամաթեմատիկական գիտութիւններու դոկտորի աստիճան:

1931-1944թթ. Վ.Համբարձումեանն աշխատեր է Լենինգրադի համալսարանին մէջ որպէս դոցենտ, պրոֆեսոր,1940-էն՝ գիտական աշխատանքներու գիծով պրոռեկտոր:

1943թ. Հ.Օրբելիի եւ Վ.Համբարձումեանի ջանքերով Երեւանի մէջ հիմնադրուեցաւ ՀԽՍՀ գիտո գիտուիւններու ակադեմիան. Վ.Համբարձումեանը դարձավ անոր հիմնադիր անդամներէն մէկը եւ առաջին փոխնախագահը: 1947թ. ան ընտրուեր է ՀԽՍՀ ԳԱ նախագահ եւ շուրջ կէս դար ղեկավարած է այն:

1946թ. Վ.Համբարձումեանը հիմնադրեր է ԵՊՀ աստղաֆիզիկայի ամբիոնը եւ Բիւրականի աստղադիտարանը, որտեղ կատարուած հետազոտութիւնները կանխորոշեցին 20րդ դարի երկրորդ կէսի աստղաֆիզիկայի զարգացման հիմնական ուղղութիւնները:

1948-1950թթ. Վ.Համբարձումեանն ընտրուեր է Միջազգային աստղագիտական միութեան փոխնախագահ, 1961-1964թթ.՝ նախագահ, 1968-1972թթ.՝ գիտական ընկերութիւններու միջազգային խորհուրդի նախագահ:

1993-էն մինչեւ կեանքի վերջը եղած է ՀՀ ԳԱԱ պատուաւոր նախագահ:

Վ.Համբարձումեանի բացառիկ վաստակը համաշխարհային գիտութեան զարգացման մէջ թէ՛ հայրենիքի, թէ՛ արտասահմանի մէջ գնահատուեր է ըստ արժանւույն: 1946թ. եւ 1950թ. ան արժանացեր է ԽՍՀՄ Պետական մրցանակներու, 1995թ.` ՌԴ Պետական մրցանակի: Ընտրուեր է ԱՄՆ-ի, Անգլիայի, Բելգիայի, Աւստրիայի, Ֆրանսիոյ, Գերմանիոյ, Գանատայի, Աւստրալիայի, Իտալիայի, Յունաստանի, Լեհաստանի եւ այլ երկրներու գիտութիւններու ակադեմիաներու ու գիտական ընկերութիւններու պատուաւոր անդամ, բազմաթիւ համալսարաններու պատուաւոր դոկտոր:

Վ.Համբարձումեանը Սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս էր: Պարգեւատրեւեր է Լենինի (5), Հոկտեմբերեան հեղափոխութեան, «Պատւոյ նշան», Աշխատանքային կարմիր դրոշի (2) շքանշաններով, ԵՊՀ ոսկէ մետալով: Անոր շնորհուեր է նաեւ ՀՀ Ազգային հերոսի կոչում:

Վախճանած է 1996թ. օգոստոսի 12-ին Բիւրականի մէջ:Ամփոփուած է Բիւրականի աստղադիտարանի տարածքին մէջ ։