Մարդու իրաւունքների սուրիական կենտրոնը (SOHR) կը պնդէ, որ թուրքական զորքերը ծանր տեխնիկա եւ այլ զինատեսակներ  դուրս բերած են Հալէպ նահանգի Թել Աբյատ քաղաքի եւ Ռաքքա նահանգի Այն Իսա քաղաքի մոտակայքին գտնուող քրդական զինուած խմբաւորումներու հետ շփման գիծէն: Պարպուեր է նաեւ Հարբեթ Ֆարես- ի թուրքական դիտակետը:

Հատկանշական է որ զորքերու դուրսբերումը տեղի ունեցաւ Սուրիայի վերաբերեալ ռուս-թուրքական խորհրդակցութիւններու աւարտէն ետք յաջորդ օրը: