Շուտով կը բացուի Ախալքալաքի մունիցիպալիտետի Չունչխա գիւղի մանկապարտեզը: Ախալքալաքի մանկապարտեզներու միաւորումն արդեն յայտարարեր է աշխատակազմը համալրելու համար թափուր աշխատատեղեր: Չունչխա գիւղի մանկապարտեզը երեխաներուն կընդունի ոչ միայն այս գիւղէն, այլ նաեւ Պտենա գիւղի փոքրիկ բնակիչներուն:

«Մենք կը  պատրաստուիենք աշխատանքը վերսկսիլ Հոկտեմբերի 1-էն, բայց ամեն ինչ կախուած է կորոնավարակէն, յուսով ենք, որ իրավիճակը չի վատթարանար», – կըսէ Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներու միաւորման տնօրեն Անահիտ Ասատուրեանը։

Պտենա եւ Չունչխա գիւղերու համար մանկապարտեզ կառուցելու նախագիծը ֆինանսաւորուած է Բարձրալեռ շրջաններու զարգացման հիմնադրամի կողմէ: