Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը Կոմիտասի ծննդեան օրը բացօթեայ համերգ կը կազմակերպէ։ Սեպտեմբերի 26-ին, ժամը 19։30 Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տան այգիին մէջ կը կայանայ «Կոմիտասին 151» խորագիրով համերգ՝ նուիրուած հայ երգահան, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ եւ ուսուցիչ, բանահաւաք, խմբավար, մանկավարժ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր Կոմիտասին։

Համերգին հանդէս կուգան «Հովեր» պետական կամերային երգչախումբը (խմբավար՝ Սոնա Հովհաննիսեան) եւ Կոմիտասի անուան ազգային քառեակը։

Համերգային ծրագրին մէջ կոմիտասյան մաքրամաքուր ստեղծագործութիւններ են։