Ռեժիսոր Ջիւան Աւետիսեանի «Դրախտի դարպասը» ֆիլմի համաշխարհային պրեմիերան կը կայանայ Մոսկուայի միջազգային կինոփառատօնի շրջանակին (Յոկտեմբեր 1-8), որտեղ ֆիլմը կը ցուցադրուի պաշտօնական, ոչ մրցոյթային ծրագիրին։ Այս մասին կը տեղեկացնէ Հայաստանի ազգային կինոկենտրոնը, որու կողմէ ֆիլմը ստացած է ֆինանսական աջակցութիւն։ 

Ջիւան Աւետիսեանն կըսէ, որ  ֆիլմը 2020 թուականի Մարտին նախատեսուած համաշխարհային պրեմիերան չէ ունեցած Լոս Անջելեսի, Գանատայի, կարողացեր են միայն հայաստանեան պրեմիերան իրականացնել։

Ֆիլմի գլխաւոր օպերատորը լիտուացի Ռիտիս Կուրկուլիսն է։ «Դրախտի դարպասը» ֆիլմին մէջ օպերային երգիչ Ժան Բեռնարի կերպարը կը մարմնաւորէ լիտուացի յայտնի դերասան Լեո Պոբեդոնոսցեւասը:

«Դրախտի դարպասը»  ֆիլմի հայաստանեան եւ արցախեան պրեմիերան կայացեր է 2019 թուականին։