Արեւմտեան Հայաստանի Արտուինի Յոնջալը գիւղին մէջ աճող մոտ 2000 տարեկան տանձենին հնարաւոր է, որ աշխարհի ամենահին տանձի ծառն է: Ծառի բարձրութիւնը 6,5 մետր է, տրամագիծը ՝ 2,1 մետր:

Յայտնի է, որ ԱՄՆ-ի մէջ կը գտնուի 410 տարեկան տանձի ծառ, իսկ Ռումինիայի մէջ `610 տարեկան: Այս ծառը կարծես թէ աշխարհի ամենահին տանձենին է, որը դեռ կենդանի է եւ պտուղ  կուտայ:

Անհրաժեշտ է գրանցել այս ծառը որպէս յիշատակի ծառ եւ վերցնել այն պաշտպանութեան տակ: