ՌԴ Պաշտպանութեան նախարարութիւնը դաշտային հոսպիտալ տեղակայեր է Լեռնային Ղարաբաղի մէջ, կը հաղորդէ РИА Новости-ի թղթակիցը:

«Առաջին հերթին մենք կը կենտրոնանանք խաղաղապահ զորակազմի բժշկական աջակցութեան վրայ: Եւ մենք պատրաստ ենք օգնութիւն ցուցաբերել խաղաղ բնակչութեանը: Պատրաստ ենք տեղաւորել մինչեւ 40 մարդ», – լրագրողներուն ըսեր է բժշկական ստորաբաժանման ղեկավար Յարոսլավ Իվանովը:

Անոր խօսքով՝ հոսպիտալը հագեցած է անհրաժեշտ բոլոր բաժանմունքներով։