ԱՄՆ Կոնգրեսն արգելափակեր է Թուրքիային ամերիկեան սպառազինութեան եւ ռազմատեխնիկայի մատակարարումը: Ուրբաթ այդ հաստատեր է ռազմաքաղաքական գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Կլարկ Կուպերը,կը  հաղորդէ ՏԱՍՍ-ը:

«Այո, Կոնգրեսը կը կասեցնէ Թուրքիային [զենքի] վաճառքները»,-լակոնիկն ըսերէ Կուպերը: Այդ թեմայի շուրջ ան ուրիշ մեկնաբանութին չէ կատարած:

Օգոստոսին Defense News ամերիկեան շաբաթաթերթը հաղորդած էր, որ ԱՄՆ իշխանութեան օրենսդրական ճիւղն արդեն գրեթէ երկու տարի կարգելափակէ Ուաշինգտոնի կողմէ Անկարային զէնք եւ ռազմատեխնիկա վաճառելու վերաբերեալ բոլոր խոշոր պայմանագրերը: Կոնգրեսի անդամներն կատարած են այդ քայլը՝ փորձելով լրացուցիչ ճնշում գործադրել Թուրքիայի վրան, որպէսզի ստիպեն հրաժարիւի Ռուսաստանէն աւելի վաղ ձեռքբերուած Ս-400 զենիթահրթիռային համակարգերէն, կըսուի հրապարակման մէջ: