Էրինջա-Դավնիա-Խավեթ գիւղերը միացնող ճանապարհը կը վերականգնուի 2021 թուականին: Այս փուլին յայտարարուեր է նախագիծային նախահաշիւներու պատրաստման էլեկտրոնային մրցոյթը:

Կը վերականգնուի Էրինջա-Դավնիա-Խավեթ ճանապարհի շուրջ 5 500 մետր հատուածը: Մրցոյթային փաստաթուղթերու համաձայն՝ նոր ճանապարհը կ՛ըլլայ ցեմենտ-պետոնէ եւ 4,5 մետր լայնութեան:

Ախալքալաքի քաղաքապետարանը վերականգնման ծրագիրի նախահաշուարկի նախապատրաստման համար Դեկտեմբերի 22-ին յայտարարեր է տենդեր՝ 49 500 լարի գումարով: Յայտերու ընդունելութիւնը  բաց է մինչեւ 2021 թուականի Հունուարի 18-ը: