Արմեն Տիգրանեան (ծն ․ 1879 դեկտեմբերի 26, Ալեքսանտրապոլ – 1950 Փետրուարի 10, Թիպլիսի)՝ հայ երգահան, խմբավար, ՀԽՍՀ եւ ՎԽՍՀ արուեստի վաստակաւոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիրն է։

Արմեն Տիգրանեանը ծնած է Ալեքսանտրապոլի մէջ: Փոքր տարիքէն նուագեր է ֆլեյտա, մասնակցեր է դպրոցական փողային նուագախումբի համերգներուն։ 1894 թուականին ան ընտանիքի հետ տեղափոխուեր է Թիֆլիս: 1902 թուականին աւարտեր է երաժշտական ուսումնարան եւ վերադարձեր է Ալեքսանտրապոլ, կազմակերպեր է դպրոցական եւ ժողովրդական քառաձայն երգչախումբ վերջը համերգներով շրջագայրլ է Թիֆլիս, Պաքու, Կարսի մէջ։

1908 թուականին Տիգրանեանն սկսեր է գրել իր առաջին՝ «Անուշ» օպերան (ըստ Հովհաննէս Թումանեանի), որը հայկական երաժշտական թատրոնին հիմք դրած է ոճական նոր ուղղութեան։ «Անուշն» առաջին անգամ բեմադրուեր է 1912 թուականին, Ալեքսանտրապոլի մէջ։ 

Երեւանի մէջ  «Անուշն» առաջին անգամ բեմադրիւեր է 1935 թուականին։ Կոմպոզիտորի ստեղծած մեղեդիները տարածոպեր են եւ ըստ էութեան դարձեր են ժողովրդական։

1913 թուականէն Տիգրանեանը բնակեր է Թիֆլիսի մէջ. մասնակցեր է Հայոց երաժշտական ընկերութեան (1912–1921 թուականներ) աշխատանքներուն։

1920–30-ական թուականներուն Տիգրանեանն ստեղծեր է շարք մը երգեր, կանտատներ, խմբերգային երկեր, դաշնամուրային պիեսներ։

Տիգրանեանը գրեր է երաժշտութիւն նաեւ թատրոնի համար («Գիքոր», «Մի կաթիլ մեղր» , «Անահիտ» , «Նամուս» , «Սամվել», «Դավիթ Բեկ»)։

Տիգրանեանի անունով կոչուեր են փողոցներ, երաժշտական դպրոցներ Երևանի եւ Գիւմրիի մէջ ։ Գիւմրիի մէջ կը գործէ տուն-թանգարանը։

Արմեն Տիգրանեանը թաղուած է Երեւանի Կենտրոնական Գերեզմանոցին մէջ, աւելի յայտնի Թոխմախի գերեզմանոց անուամբ: