Ինչպէս կը յայտնէ Panorama.am-ը՝ Ռեժիսոր Նորա Մարտիրոսեանի «Երբ որ քամին հանդարտուի» ֆիլմը ընտրուեր է Կաննի միջազգային 73-րդ փառատօնի պաշտօնական ընտրութեան  «Առաջին լիամետրաժ ֆիլմ» անուանակարգին:

Ռեժիսորի այս աշխատանքը  հետանկախութեան շրջանի առաջին ֆիլմն է, որը Կաննի մէջ ներկայացուեր է Հայաստանէն։  

Ռեժիսոր Արամ Շահբազեանի «Չնչիկ» ֆիլմը 2020-ին ընդգրկուեր է  ասիական ամենամեծ եւ ներկայացուցչական՝ Բուսանի միջազգային կինոփառատօնի «Նոր հոսանքներ» մրցոյթային ծրագիրին։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացեր է Բուսանի փառատօնի շրջանակներուն։

Ջիվան Աւետիսեանի «Դրախտի դարպասները» ֆիլմը 2020-ին մասնակցեր է բազմաթիւ միջազգային կինոփառատօներու եւ ստուգատեսներու։

Երիտասարդ ռեժիսոր Ալեքսանտր Պաղտասարեանի «Նոր տարուայ գոճի» կարճամետրաժ խաղարկային ֆիլմը 2020-ին ներկայացուեր է Կլերմոֆերանի կարճամետրաժ կինոյի միջազգային հեղինակաւոր փառատօնին: Մարտին նոյն ֆիլմը ներկայացուած է  նաեւ Շուեյցարիայի մէջ՝ դարձեալ փառատօնի:

Անգինէ Եսաեանի «Շեմից այն կողմ» կարճամետրաժ ֆիլմը 2020-ին արդեն  ընտրուեր է նոյն  Կլերմոֆերանի փառատօնի հիմնական մրցոյթային ծրագիրին։