Ծնած է Փետրուարի 5-ին 1900թ․ Ալաշկերտ, Արեւմտեան Հայաստան – մահացած է Հունուարի 13, 1956թ․ Սոֆիա, Պուլկարիա), հայ հասարակական-քաղաքական գործիչ, խմբագիր, փիլիսոփա։

Մասնակցեր է 1921 թ. Փետրուարեան ապստամբութեանը, այնուհետեւ հաստատուած է Պուլկարիայի եւ Ռումինիայի մէջ։ Աւարտեր է Պեռլինի բարձրագոյն քաղաքական դպրոցը եւ Պրահայի համալսարանի փիլիսոփայութեան բաժինը՝ փիլիսոփայական գիտութիւններու դոկտորի կոչումով։ Անդամակցեր է ՀՅԴ-ին։

1932 թուականին տարաձայնութիւններու պատճառով հեռացեր է կուսակցութիւնէն։

Եղեր է Գարեգին Նժդեհի հիմնադրած Ցեղակրոնութեան գաղափարակիցը։ Խմբագրեր է պարբերականներ, հատկապէս նշանաւոր «Ռազմիկ» կիսաշաբաթաթերթը, Նժդեհի հետ միասին (1937-1944 թթ.)։ Համատեղ հիմնադրեր եւ քարոզեր են Տարոնական հայրենասիրական գաղափարական հոսանքը, տպագրեր են «Ցեղ եւ հայրենիք» ամսագիրը։ Գործուն մասնակցութիւն ունեցեր է ֆաշիստական այն քարոզչութեան ժխտման գործին, որու համաձայն իբեւ  թէ հայերը ոչ թէ հնդեւրոպական (արիական), այլ սեմական ծագում ունին, եւ  որը կարող էր սպառնալիք դառնար հայերու ջարդի համար, ինչպէս այդ տեղի ունեցաւ հրեաներու հետ։ Հայկ Ասատրեանը հանդէս եկաւ «Հայաստան-Արիական նախադիրք Առաջաւոր Ասիայի մէջ» գիրքով, որու առաջին մասը լոյս տեսեր է 1943 թ. Սոֆիայի մէջ, Նժդեհի առաջաբանով, իսկ երկրորդ մասը մնացեր է անտիպ։ 1944 թ. Պուլկարիայի մէջ ձերբակալվուեր է «Սմերշի» կողմէ, դատապարտուեր է տասը տարուայ ազատազրկման եւ մինչեւ 1955 թուականը տառապեր է խորհրդային բանտերուն մէջ։Մահացեր է 1956 թուականի այս օրը Սոֆիայի մէջ սրտի կաթուածի պատճառով։

Նախքան մահանալը երեք անգամ կրկներ է – Ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան, ա՜խ Հայաստան:

Leave a Reply