Արցախի մէջ ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնին մէջ ծառայութիւն կիրականացնէ 60-ական ռուս եւ թուրք զինծառայող: Ինչպէս կը յայտնէ ՌԻԱ Նովոստին, այս մասին ըսեր է Թուրքիայի Արտաքին գործերու նախարար Մեւլութ Չավուշօղլուն:

«Մշտադիտարկման կենտրոնի տեղակայման վայրն Աղտամն է: Կառուցումն արդեն մեկնարկեր է: Առաջին փուլին այնտեղ ծառայութիւն կիրականացնէ 60-ական ռուս եւ թուրք զինծառայող: Մեր զինւորականներն արդեն սկսեր են ուղեւորուիլ այնտեղ»,- ըսեր է Չավուշօղլուն:

Ան հաւելեր է, որ այդ կըլլայ ոչ մեծ մշտադիտարկման կենտրոն, սակայն, անհրաժեշտութեան պարագային, այն կարող է ընդլայնուիլ: