Արևմտյան Հայաստանի կենտրոնական և հարավային լեռնային շրջաններում,նախօրեից ընթացող ձյունը կաթվածահար է արել ճանապարհները։

Մասնավորապես Բաբերդի,  Վանի, Մուշի,Երզնկայի,Սասունի և Խարբերդի շրջանները,ծածկված են ձյան կես մետրանոց շերտով։

Փակ են լեռնային միջգյուղական ճանապարհների զգալի մասը։

Միայն Վանի շրջանում 52 գյուղ կտրված է արտաքին աշխարհից։

Նմանատիպ իրավիճակ է նաև ծովափնյա Տրապիզոնի շրջանոմ,հզոր եղանակային ցիկլոնի պատճառով Սև ծովում 3 բալ ուժգնությամբ փոթորիկ է։

Արևմ․Հայաստանի մեծ մասում տեղումերը կդադարեն  միայն հունվարի 20-ին,սակայն տեղումների դադարեցման զուգահեռ շրջանների զգալի մասում կհաստատվեն հյուսիսային սառը օդային զանգվածները` գրանցելով մինչև -32 աստիճան սառնամանիքներ։