Հայաստանի Հանրապետությունը զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը 2021 թվականին երկրների անվտանգության վարկանշային աղյուսակում, որը հրապարակվել է Numbeo տվյալների համաշխարհային բազայում:

Անվտանգության վարկանշային աղյուսակում ներառվել է ընդհանուր առմամբ 135 երկիր:

Նշենք, որ ի տարբերություն անցած տարվա՝ Հայաստանը գրանցել է անկում 2 տողով. 2020 թվականի վարկանշով հանրապետությունը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Հարեւան Վրաստանը զբաղեցրել է 10-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 32-րդ, Թուրքիան՝ 51-րդ, Իրանը՝ 88-րդ հորիզոնականը:

Անվտանգ երկրների առաջին եռյակում են ընդգրկվել Քաթարը, Թայվանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները: