Փետրվարի 1-2-ը Թուրքիան Կարսում,Արևմտյան Հայաստան, կանցկացնի զորավարժություններ, որին կմասնակցեն նաեւ ադրբեջանական զորքերը, հաղորդում է Ինտերֆաքս-Ադրբեջանը՝ հղում անելով Haberturk թուրքական պարբերականին:

«Զորավարժություններում, կգործարկվեն տանկային վաշտեր, հրետանային մարտկոցներ, դիպուկահարների խմբեր, հատուկջոկատայինների հրամանատարության անձնական կազմը, հատուկջոկատայիններ եւ ուղղաթիռներ»,-նշում է պարբերականը:

Haberturk-ի տվյալներով՝ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները նաեւ կմասնակցեն հրաձգության ուղղությամբ հատուկ զորավարժություններին:

Բացի այդ, առաջադրված խնդիրներից մեկն է զորքերի մարտունակությունը ստուգելը, այդ թվում՝ խորը ձյան պայմաններում եւ սառնամանիքին հրաձգությունը, ձմեռային պայմաններում պատրաստվածության մակարդակի բարձրացումը:

Հիշեցնենք,որ Կարսը Արևմտյան Հայաստանի անքակտելի մասն է,այժմ  բռնազավթված է Թուրքիայի կողմից,հիշյալ տարածքներում ցանկացած գործունեություն,եթե համաձայնեցված չէ Արևմ․Հայաստանի իշխանությունների հետ ,միջազգայնորեն անօրինական է,բացառություն չէ նաև պլանավորովող զորավարժությունները: