Արևմտյան Հայաստանի Շրնաք նահանգի Կասրիկ նեղուցը, որը Գաբար և Ջուդի լեռները բաժանում է իրարից, գրանցվելով որպես «հատուկ պահպանվող տարածք», ամբողջովին բացահայտման ճանապարհին է:

Նշելով, որ իր պատմամշակութային արժեքներով, կիրճերով,  սարահարթերով ու սպորտային միջոցառումներով հավակնում է քաղաք դառնալ, նահանգապետ Ալի Փեհլիվանը ասել է.«Մեր Կասրիկ քաղաքավանը՝ իր ձորերով, որտեղ նեղուցը խառնվում է Տիգրիս գետին, ժայռապատկերներով, քարանձավներով, բացառիկ թռչնատեսակներով ու բնական ապաստարաններով ու պատմական կամուրջով մի գեղեցիկ բացիկ է հիշեցնում»:

Կասրիկում գտնվում են բազմաթիվ պատմական ավերակներ: Կասրիկի նեղուցում դեռևս գոյություն ունեն պատմական ջրամբարներ, արձաններ և ավերված քաղաքներ:

Կասրիկը հայտնի է նաև որպես «Թագավորների ճանապարհ»: