Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում այսօր առաջին անգամ ցուցադրվեցին ազգային գործիչ, Հայաստանի անկախության պայքարի հիմնադիր, «Ազգային միացյալ կուսակցության» (ԱՄԿ) հիմնադիր, գեղանկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավները հաղորդում է Առավոտ թերթը: 

Կազմակերպիչը «Տիր» հայագիտական կենտրոնի ղեկավար, մոսկվաբնակ մեր հայրենակից Դավիթ Աղաջանյանն է, որն այս պատերազմի առաջին իսկ օրերից եկել է Երեւան եւ կազմակերպչական կարեւոր նախաձեռնություններ իրականացրել:

«Ցուցադրությունը Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում կազմակերպելը պատահական չէ, քանի որ այս թանգարանն ազգային ոգով լցված օջախ է: Այստեղ են պահվում հայ ազատագրական պայքարի տարբեր փուլերի ներկայացուցիչների՝ Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Րաֆֆու, Վահան Տերյանի, ժամանակակից երեւելիներից՝ Արամ Խաչատրյանի եւ այլոց անձնական իրերը:  Նպատակ ունենք ավելի լայն հանրությանը համախմբել ազգային գաղափարների շուրջ, որովհետեւ հիմա պետական համակարգում ինքնիշխանության խնդիր կա, իսկ քաղաքական կյանքում անկայուն իրավիճակ է: Ինձ թվում է՝ այդպիսի համախմբումը մեզ ճիշտ ճանապարհ դուրս կբերի»,-Aravot.am-ին ասաց Դավիթ Աղաջանյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/01/17/1165335/