Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը պատրաստվում է ցուցադրության, առաջիկա շաբաթ կներկայացվի Արցախի ձեռագրական ժառանգությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Մատենադարան-Գանձասար գիտամշակութային կենտրոնի տնօրեն Արամ Թորոսյանը նշեց, որ ներկայացվելու են Արցախում գրված ու այնտեղ պահվող ձեռագրերը, Շուշիում տպված գրքերը, արխիվային փաստաթղթեր, կաթողիկոսական գրություններ և այլն: Ընդհանուր շուրջ 80 տասնյակի հասնող ցուցանմուշ: Արամ Թորոսյանի խոսքով, Մատենադարանի Արցախի մասնաճյուղում 2015 թվականից ցուցադրվում էին 100-ից ավելի ձեռագիր մատյանները, որոնք գրչագրվել են, նկարազարդվել են Արցախում: Ներկայացվել էին նաև ձեռագրեր, որոնք գրվել են պատմական Հայաստանի այլ նահանգներում: Արցախը հայտնի էր ոչ միայն որպես ձեռագրաստեղծման, այլև ձեռագրերի պահպանության վայր: