ԱՍԱԼԱ-ի հիմնադրման 46-ամեակի առիթով

Հունուարի 20-ին, ժամը 15:00-ին, գտնուինք Եռաբլուր

ՅԱՅՏԱՐԱՐՈՒԹԻՒՆ

Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամեակի եւ Արցախեան պատերազմի ժամանակ նահատակուած հերոսներու յիշատակի կապակցութեամբ, չորեքշաբթի՝ Հունուարի 20-ին, ժամը 15:00-ին, Եռաբլուր պանթէոնի ԱՍԱԼԱ-ի նահատակներու յուշահամալիրին մէջ տեղի կունենայ հոգեհանգստեան եւ յիշատակի միջոցառում, ապա ծաղկեմատուցման արարողութիւն՝ անյայտ կորած ազատամարտիկներու յուշաքար-կոթողի մոտ՝ ի յիշատակ Արցախեան պատերազմի ժամանակ զոհուած հերոսներուն:

Արարողութեանը ներկայ կ՛ըլլան Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) ազատամարտիկներ եւ նախկին քաղբանտարկեալներ։ Հոգեհանգստեան կարգը կը մատուցուի Մայր Աթոռի երիցագոյն միաբան Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակեանի նախագահութեամբ։

Հայկական Ժողովրդային Շարժում

Երեւանի գրասենեակ

15.01.2021թ․ Երեւան

Հեռախոս. 093 730 737