Արևմտյան Հայաստանի Հանրապետությունը դատապարտում է Արևմտյան Հայաստանի Ուրֆա նահանգի պատմական հայկական Սուրբ Աստվածածին (Գերմուշ) եկեղեցում Յուսուֆ Ջան Գյուչտեկին անունով խոհարարի ՝ կրակ վառելու և խորոված պատրաստելու ամոթալի նախաձեռնությունը։ Գյուչտեկինը մեկնաբանում է, որ իր նպատակն  է եղել ուշադրություն հրավիրել եկեղեցու անմխիթար վիճակի վրա, սակայն դա ոչ այն ինչ է քան անարգանք եկեղեցու և Քրիստոնեական հավատքի նկատմամբ: Նշենք նաև, որ պետք է ամեն ջանք գործադրել և պաշտպանության տակ առնել պատմական Սուրբ Աստվածածին եկեղեցին, վերանորոգել այն և վերաբացել՝որպես քրիստոնեական ուխտատեղի։

Հիշեցնենք, որ եկեղեցին պարբերաբար ենթարկվում է գանձագողերի ավերածություններին և օրըստօրե ավելի վատ վիճակում հայտնվում, իսկ կողքին գտնվող մյուս հոգևոր կառույցը լիովին անհետացել է։