Թուրքիայի 1-ին պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, «Երկաթէ բռունցք» մականունով յայտնի Կարպիս Զաքարեանի մահուան 1-ին տարելիցի կապակցութեամբ Հունուարի 25-ին ոգեկոչման արարողութիւն տեղի կունենայ Պոլիսի Շիշլի թաղամասի հայկական գերեզմանատանը:

Զաքարեանը մահացեր է 2020թ․ Հունուարի 25-ին 90 տարեկան հասակին։

1930թ. ծնած Զաքարեան բռնցքամարտիկի կարիերան տեւեր է 22 տարի: Բռնցքամարտիկն այդ ողջ ընթացքին անցկացուցեր է 200 սիրողական եւ 51 պրոֆեսիոնալ մենամարտ: Զաքարեանը Պոլիսի եւ Թուրքիայի չեմպիոն դառնալէ ետք 1964-ին դարձեր է Մերձաւոր Արեւելքի չեմպիոն:  

Նշուած է, Կարպիս Զաքարեանի կեանքի ու մարզական կարիերայի մասին վավերագրական ֆիլմ կը նկարահանուի։