
Քենդիրլի կաթոլիկ հայկական եկեղեցին կառուցուեր է Արեւմտեան Հայաստանի Այնթապ քաղաքի կենտրոնը 1860 թուականին:
Քանի որ Այնթապի կաթոլիկ հայերը ֆինանսական դժուարութիւններ ունէին եկեղեցին կառուցելու գործին, այն կատարուեր է Ֆրանսիայի թագաւոր Նապոլէոն III- ի, ֆրանսիացի միսիոներներու եւ կաթոլիկ համայնքի ֆինանսական աջակցութեամբ:
Եկեղեցին հետագային դարձեր է անօգտագործելի, որու վերակառուցման համար կազմակերպուեր է օգնութեան մեծածաւալ արշավ:
Հին եկեղեցին քանդուեր է, որու տեղը սկսելրն է ներկայիս եկեղեցիի շինարարութիւնը 1898-ին, այն տեւեր է երկու տարի եւ բացուեր է 1900-ին `մեծ հանդիսաւորութեամբ:
Եկեղեցիի հատակագիծը կազմուած է Հռոմի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցիի օրինակով:
Շենքն այսօր կը ծառայէ որպէս Քենդիրլի Գազի մշակութային կենտրոն: