Կոմպոզիտոր, ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրեանը հայ արդի դասական երաժշտութեան անուանի ներկայացուցիչներէն է:

Տիգրան Մանսուրեանը ծնած է 1939 թուականի Հունուարի 27-ին, 1947թ.-ին ընտանիքի հետ հայրենադարձեր է: 1960թ.-ին աւարտեր է Երեւանի Ռոմանոս Մելիքեանի անուան երաժշտական ուսումնարանը, 1965թ.-ին՝ կոնսերուատորիայի ստեղծագործական բաժինները, 1967թ.-ին՝ ասպիրանտուրան:

1967-1986թթ.-ին դասավանդեր է նոյն կոնսերուատորիայի մէջ, 1992-95թթ.-ին եղեր է կոնսերուատորիայի ռեկտորը: Մանսուրեանը գեղագիտական նոր հիմքի վրայ վերածներ է կոմիտասեան սկզբունքները: Ան առաջիններէն է հայ դասական երաժշտութիւն ներմուծել կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ: 

Անոր ստեղծագործութիւնները սերում են հայկական ժողովրդական երգարուեստէն ու հնագոյն տաղերէն, որոնք ներկայացուած են արդի երաժշտական լեզուով, պայծառ, արտահայտիչ մեղեդիներով ու հնչերանգներով:

Տիգրան Մանսուրեանն իր ստեղծագործութիւններով հարստացուցած է հայ եւ համաշխարհային երգարուեստի գանձարանը՝ պատիւ բերելով իր ժողովուրդին։