Արեւմտեան Հայաստանի Սեբաստիայի մէջ օդի ջերմաստիճանը սեզոնային նորմայէն բարձր է: Փետրուարին Սիվասի մէջ գրանցուած օդի միջին ամենացած ջերմաստիճանը գրանցուեր է -6,3 աստիճան: Փետրուարին Սեբաստիայի մէջ վերջին 95 տարուայ ընթացքին գրանցուած օդի ամենաբարձր ջերմաստիճանը եղեր է +11,5: Այսօր քաղաքի մէջ 95 տարի անց ջերմաչափերը ցոյց տուին +13 աստիճան: