Միջազգային կինոլոգիական միութիւնը Հայկական գամփռ շնատեսակին 2011 թուականի Փետրուարի 10-ին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ: Գամփռը հազարամեակներ շարունակ եղեր է Հայկական Լեռնաշխարհի շուն եւ կը մնայ հայ ժողովուրդի հպարտութեան առարկան։ 

Հայկական լեռնաշխարհի մէջ փոխանակութեան հիմքը ոչ թէ ոսկին եւ արծաթն էր, այլ բնամթերքը կամ անասունը։ Շունի  գինը եւս կորոշուէր այդ փոխարժէքներով։  

Իրականութեան, սակայն, գամփռ շան գինը շատ աւելի մեծ էր։ Գամփռի վրայ զէնք բարձրացնելը կամ սպանելը հաւասար էր մարդասպանութեան։

2011թ.-ի Փետրուարի 10-ին Միջազգային կինոլոգիական միութեան Մոսկուայի մէջ  կայացած Ցեղային հանձնաժողովի նիստի ընթացքին ճանաչուեր է Գամփռի ստանդարտը։

Անոր շնորհվեր է Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակը, եւ այն գրանցուեր է 204 համարի ներքոյ։ Համաձայն ընդունուած ստանդարտի՝ ճանաչուած է Հայկական գամփռի կարճամազ տեսակը (մազածածկոյթի երկարութիւնը՝ 2-էն 6 սմ)։