2020 թ.-ի Նոյեմբերի 23-էն ի վեր Ռուսաստանի խաղաղապահ ուժերու ինժեներական ստորաբաժանումները չի պայթած զինամթերքիէն մաքրեր են 1358,3 հա տարածք, աւելի քան 425 կմ ճանապարհներ, 1292 բնակելի շենքեր, ներառեալ 29 սոցիալական նշանակութեան օբյեկտ, յայտնաբերուեր  են եւ վնասազերծուեր են շուրջ 24,3 հազար պայթուցիկ առարկայ:

Հաղորդագրութիւնը տարածուեր է ՌԴ ՊՆ պաշտօնական կայքէջին: Հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի, թէ ՌԴ սակրաւորներն աւարտեր են Մարտունի քաղաքի տարածքներու ականազերծման աշխատանքները: