Համազասպ Խաչատուրի Պապաջանեանը ծնած է 1906 թուականին՝ Հիւսիսային Արցախի  Խաչիսար (Չարդախլու) գիւղին մէջ։ Հաճախեր է ծննդավայրի դպրոցը, 1925-ին ընդունուեր է Երեւանի Միասնիկեանի անուան ռազմական դպրոց։ 1938-ին նշանակուեր է գնդի հրամանատարի տեղակալ (Լենինգրադ), մասնակցեր է ֆիննական պատերազմին, ծառայեր է Կովկասեան ռազմական օկրուգին մէջ՝ որպէս գնդի հրամանատար։ 1941-42 թթ. մասնակցեր է Վիտեբսկ, Սմոլենսկ, Ելնեայ քաղաքներու, Հարաւային ռազմաճակատի գործողութիւններուն։ Եղեր է մեքենայացուած կորպուսի բրիգադի հրամանատար։ Դնեստրի գետանցման ժամանակ, հրամանատարական հմուտ գործողութիւններու համար (1944), արժանացեր է Խորհրդային Միութեան հերոսի կոչման։ Պատերազմէն ետք աւարտեր է ռազմական ակադեմիան (1948): Եղեր է Օդեսայի ռազմական օկրուգի զօրքերու հրամանատար, զրահատանկային զօրքերու ակադեմիայի պետ, ԽՍՀՄ տանկային զօրքերու պետ։ 1975 թ. շնորհուեր  է զրահատանկային զօրքերու գլխաւոր մարշալի կոչում։ Վախճաներ է 1977 թուականին, Մոսկուայի մէջ։

Leave a Reply