Ախալքալաքի սպասարկման կենտրոնը կունենայ մէկ կամ երկու նոր աղբատար մեքենայ: Տեղական բիւջէէն մէկ նման մեքենայ գնելու համար հատկացուեր է 280 000 լարի, սակայն հնարաւոր է, որ Ճապոնիայէն միջոցներ հատկացուին երկրորդ աղբատար մեքենան գնելու համար, կը յայտնէ JNEWS.ge կայքը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի աղբահանութեան խնդիրը միշտ արդիական է: Գիւղացիները չեն գիտեր, թէ որտեղ թափեն աղբը, անոնք այն կը թափեն անտառի, գիւղերու ծայրամասերը  կամ  գիւղին մէջ՝ ստեղծելով արհեստական աղբավայրեր: Թէպետ, ինչպէս յայտնեցին Սպասարկման կենտրոնէն, այս խնդիրը շուտով կը լուծուի:

Այս փուլին արդեն կայացեր է 200 աղբամանի գնելու էլեկտրոնային մրցոյթը: Աղբատար մեքենայ գնելու համար Ախալքալաքի մունիցիպալիտետի բիւջէէն հատկացուեր է 280 000 լարի, բայց, թէ երբ կոնկրետ կը գնեն այդ մեքենան, դեռ պարզ չէ:

Ախալքալաքի սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչեանի խօսքով՝ գիւղերուն մէջ աղբատար մեքենան գնելէ ետք աղբի խնդիրն արդեն կը լուծուի: