Ուկրաինայի Վոլինի շրջանի Լուցկ քաղաքին մէջ մեկնարկեր են հայկական եկեղեցիի շինարարական աշխատանքները: Ինչպէս կը տեղեկացնէ «Արմենփրես»-ը, վկայակոչելով  AnalitikaUA.net-ը, Վոլինի մարզի հայ համայնքի նախաձեռնութեամբ Լուցկի քաղաքային խորհուրդը հողակտոր  հատկացուցեր է եկեղեցի կառուցելու համար:

Վոլինի շրջանի հայկական համայնքի նախագահ Նշան Անտոնեանի խօսքով ՝ եկեղեցիի կառուցման հարցով սկսեր են զբաղուիլ դեռեւս 2014 թուականին, սակայն տարբեր գործոններու պատճառով հողամասը ստացեր են միայն 2019 թուականին եւ անմիջապէս սկսեր են շինարարական աշխատանքները:

«Եկեղեցիի համար առաջին վճարումը կատարեր է Ուկրաինայի հայերու միութեան նախագահ Վիլեն Շատվորեանը, որի համար մենք  շնորհակալ ենք: Պէտք նշել նաեւ , որ շատ ժամանակ կը պահանջուի նախագիծի ծրագրաւորման եւ շինարարութեան աշխատանքներու նախապատրաստման համար»,- պատմեր է Անտոնեանը: