
Սուրիոյ մէջ պատերազմող կողմերու հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, դերծովակալ Վյաչեսլավ Սիտնիկը տեղեկացուցեր է, որ «Ճապհաթ ալ-Նուսրա» ահաբեկչական խմբաւորման գրոհայինները 24 հարձակում իրականացուցեր է կառավարական ուժերու դիրքերու վրայ Իտլիպի դեէսկալացման գոտիին:
«Իտլիպի դեէսկալացման գոտիին«Ճապհաթ ան-Նուսրա »ահաբեկչական խմբաւորման անդամները 24 հարձակում իրականացուցեր են Սուրիայի կառավարական ուժերու դիրքերուն , որոնցմէ Իտլիպ նահանգին ՝ 10 հարձակում, Լաթաքիայի նահանգին ՝ 10 հարձակում, Հալէպ եւ Համայի նահանգներուն ՝ երկուական հարձակում », – դերծովակալի խօսքերը մեջբերած է ՌԻԱ Նովոստին:
Աւելի շուտ հաղորդուած էր, որ Ռուսաստանի հակաօդային պաշտպանութեան համակարգերը ետ մղեր են Սուրիայի մէջ Հմեյմիմ ավիաբազայի վրայ հարձակումը: