Ալեքսանտր Հովհաննէսի Թամանեանը ծնած է 1878թ. մարտի 4-ին Եկատերինոդարի մէջ (այժմ` Կրասնոդար): 1904 թ-ին աւարտեր է Սանկտ Պետերբուրգի Թագաւորական գեղարուեստի ակադեմիայի բարձրագոյն գեղարուեստական ուսումնարանը: 

Թամանեանի առաջին աշխատանքը Սանկտ Պետերբուրգի Սբ Կատարինէ հայկական եկեղեցւոյ վերակառուցումն է (1906 թ.)։

Թամանեանը կիրառեր է դասական եւ 18 դարի ու 19 դարի սկիզբի ռուսական ճարտարապետութեան ձեւերը` ինքնատիպ մեկնաբանութեամբ: 

1914 թ-ին Թամանեանն ընտրուեր է Սանկտ Պետերբուրգի Գեղարուեստի ակադեմիայի ակադեմիկոս,  1917 թ-ին` ակադեմիայի խորհուրդի նախագահ: 1919 թ-ին տեղափոխուեր է Երեւան, իսկ 1921 թ-ին՝ Իրան , 1923 թ-ին հրաւիրուեր է Հայաստան: Անոր ճարտարապետական առաջին աշխատանքը Երեւանի գլխաւոր հատակագիծն է (150 հզ. բնակիչի համար), որը դարձեր է մայրաքաղաքի յետագայ հատակագիծերու հիմքը: Թամանեանը գոտեւորեր է քաղաքը, նշեր է քաղաքի հորինուածքային կենտրոնն ու առանցքները՝ ներկայիս Հանրապետութեան հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձեւ զբոսայգին, Հիւսիսային պողոտան (բացուեր է 2007 թ-ին): 

1934 թ-ին ճարտարապետն սկսեր է «Մեծ Երեւանի» (500 հզ. բնակիչի համար) հատակագծելը, որը անաւարտ մնացեր է: 1925–33 թթ-ին Թամանեանը կազմեր է նաեւ Գիւմրիի, Վաղարշապատի, Ստեփանակերտի, Նոր Պայազետի (այժմ՝ Գաւառ), Ախտայի (այժմ՝ Հրազդան) եւ այլ բնակավայրերու հատակագիծերը:

Թամանեանի գլուխգործոցները՝ ՀՀ Կառավարական տունը եւ Օպերայի ու բալետի թատրոնի (սկիզբը կոչուեր է Ժողտուն) շէնքը,վերջինս 1937 թ-ին արժանացեր է Փարիզի համաշխարհային ցուցահանդէսի Մեծ ոսկէ մետալի:

Թամանեանի անունով Երեւանի մէջ կոչուեր են փողոց, որտեղ տեղադրուած է անոր յուշարձանը, Հայաստանի ճարտարապետներու տունը, թանգարան-ինստիտուտը: 2001 թ-ին Հայաստանի ճարտարապետներու միութիւնը սահմաներ է Թամանեանի անուան ոսկէ մետալ: