Ռուսաստանի խաղաղապահ զորախումբի հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրաւորներու խումբերը կը շարունակեն Արցախիի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ինչպէս կը տեղեկացնէ «Արմենփրես»-ը՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանութեան նախարարութիւնը, մէկ օրուայ ընթացքին մաքրուեր է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ։ Ընդհանուր առմամբ, 2020 թ. Նոյեմբերի 23-էն չի պայթած զինամթերքէն մաքրուեր է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շէնք-շինութիւն, այդ թիւին՝ 30 սոցիալապէս նշանակալից օբյեկտ, յայտնաբերուեր եւ վնասազերծուեր է 25 154 պայթունավտանգ առարկայ: