Անահիտ Պոյաճեանը ելոյթ ունեցաւ Մարտի 13-ին, The Voice- ի բեմին, Ժակ Վանսան Բագուեանի «Ես գերեզման եմ» ստեղծագործութեամբ:

Հայազգի մեր երգիչ-հեղինակ կապրի Ֆրանսիայի մէջ: Ելլելով երաժիշտներու ընտանիքէն ՝ ան միշտ ընկղմուեր է այս տիեզերքի մէջ, հատկապէս հայկական աւանդական երաժշտութեան մէջ:

The Voice-ի բեմին Անահիտիի հետ կը նուագեր անոր եղբայր Ազատը հարուածային գործիքներով (տհոլ) եւ հայրը ՝ Հակոբը, տուտուկով: Ան կը կատարէ երգ մը, որը ոգեշնչուած է հայկական աւանդական երգէն ՝ յարգանքի տուրք մատուցելու համար իր հայրենի ժողովուրդին եւ խթանելու համար այս երաժշտութիւնը:

Անահիտ Պոյաճեանը իր կատարումը մեկնաբաներ է  «Որպէս հայեր ՝ մենք կուզենք խաղաղ ապրիլ մեր նախնիներու հողի վրայ: Առանց թշնամանքի, համընդհանուր, խաղաղութեան եւ յոյսի այս ուղերձն է, որ ես կուզէի փոխանցել »:

Հատուած «The Voice»-ի, 2021 թուականի Մարտի 13-ի եթերէն: