Իրանի մէջ գտնուող հայկական Սուրբ Հովհաննէս եկեղեցիի՝ Ֆարզին Իզադդուստ Դարի լուսանկարը ճանաչուեր է Wiki Loves Monuments (Վիքին կը սիրէ յուշարձաններ)  լուսանկարչական մրցոյթի յաղթող:

«Այս հիանալի պատկեր է», — ըսած է ժիւրիի անդամներէն մէկը այս տարուայ մրցոյթին առաջին տեղը գրաւած Իրանի Սբ. Հովհաննէս եկեղեցիի նկարի վերաբերեալ, կը յայտնէ Wikimedia- ն:

Ֆարզին Իզադդուստ Դարը որսացեր է այս պահը ձիւնաբուքէն մէկ օր անց եւ այն ուղարկեր է Wiki Loves Monuments-ին:

Սուրբ Հովհաննէսի եկեղեցին 5-րդ կամ 6-րդ դարի հայ կաթոլիկ եկեղեցի է Իրանի Շաբեստար շրջանի Սոհրոլ քաղաքին մէջ: Այն վերակառուցուեր է 1840 թուականին Սամսոն Մակինցեւի կողմից (Սեմ Խան. Բոգատիրի գումարտակի անդամ) ՝ եկեղեցիի հին հիմքի վրայ: