Ռոբերտ Մաթոսեանը իր ֆեյսպուքեան էջին կիսուած է Հայաստանի մէջ նկարահանուած առաջին վավերագրական ֆիլմի մասին։

Հրապարակաման մէջ Ռոբերտ Մաթոսեանը կը ներկայացնէ իր որդիի  կինոռեժիսոր, վավերագրող, «Սինեմատոս» ընկերութեան տնօրեն եւ գեղարուեստական ղեկավար Սամուել Մաթոսեանի խօսքը․

Կրասնոգորսկ քաղաքի արխիւին մէջ  իմ ապագայ « Բրիւսով » ֆիլմի համար կինոխրոնիկայի քատրեր կը փնտրէի  :

Նայելով , իմ կողմէ , ընտրուած 1911 թուականի կինոնիւթերը, տեսայ թէ ինչպէս մոնտաժի սեղանի սեւ ու սպիտակ էկրանին յայտնուեցաւ «Պատե» դոկումենտալ ընկերութեան ծանօթ էմբլեմը, իսկ ետքը վերնագիրը «Էջմիածին», այնուհտեւ․ «Ամենայն Հայոց կաթողիկոս Մատթէոս Բ-ի թաղման արարողութիւն»:

Դեռ ուսանողական տարիներուն  տեղեակ էի 20-րդ դարի սկիզբը օպերատոր Դիգմելեւի նկարահանումներէն ֆրանսիական «Պատե» ընկերութեան մասին:

Այդ փաստօրէն պահպանուած առաջին պատմական կինոնկարահանումներ են Հայաստանի տարածքին մէջ: 1911 թուականի կինոքատրեր / ոչ թէ լուսանկարներ /  որոնք կը համարուէին կորած, գտնուեցան իմ կողմէ 2013 թուականին:

Այս իւռայատուկ քատրերը ներառուած են իմ նոր «Արարում » վավերագրական ֆիլմին  մէջ: Իսկ առաջին անգամ ցուցադրուեցաւ 2014 թուականի «Հայակ» ազգային մրցանակաբաշխութեան ժամանակ:

Այդ քատրերը նուիրաբերած ենք  Հայաստանի ազգային արխիւին , ինչպէս նաեւ Մայր աթոռ Ս. Էջմիածնին :

Leave a Reply