«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքին մէջ  պեղումներ սկսած են: Ճանապարհի շինարարութեան ընթացքին մասնագետները խեցեղեն բեկորներ նկատած են , եւ շինարարութիւնն անմիջապէս դադարեցուցած են:

Ինչպէս «Արմենփրես»-ին յայտնած է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ կապերու վարչութիւնը, ՀՀ ԿԳՄՍ նախարարութիւնը հրատապ պեղումներ սկսելու թոյլտւութիւն տուած է, որու արդիւնքին հետաքրքիր գտածոներ յայտնաբերուեր են:

«Սափորի բեկոր մը՝ գծանախշերով եւ փայլանախշերով: Ունինք նաեւ ուրարտական թասի, տեղական սափորներու տարբեր բեկորներ: Հիմնական մեր գտած նիւթը թուագրուած է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերու պատկանող։ կերեւի պատի արտաքին հատուածը, որը մոտ 2 մետր լայնութիւն ունի եւ կը շարունակուի: Այստեղ, ըստ երեւոյթին,  նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Հնարաւոր է արտակարգ գտածոներ գտնենք»,- կը պատմէ «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Պատալեանը:

Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները:

«Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն:

Leave a Reply