Ապրիլի 22-ին, Երկրի օրուայ առթիով, Ախալքալաքի մէջ տեղի կունենայ ծառատունկ, ցանկացողները կարող են մասնակցիլ այս գործընթացին կը հաղորդէ JNEWS.ge կայքը:

Երկրի համաշխարհային օրը Վրաստանի մէջ կը նշուի Ապրիլի 22-ին: Այս օրը տեղի կունենայ մասշտաբային բնապահպանական շարժումներէն մէկը:

Ախալքալաքի մունիցիպալիտետին խօստացեր են օգնել տնկիներով  «Աիսի» ընկերութիւնը, որն Ախալքալաքի մէջ կը կառուցէ «Ախալքալաքի ՀԷԿ -1»-ն ու  «Ախալքալաքի ՀԷԿ -2»-ը: Ախալքալաքի Սակրեպուլոյի մէջ «Աիսի» ընկերութեան ներկայացուցիչներու եւ պատգամաւորներու հետ հանդիպման ժամանակ վերջերս խօստացած են մունիցիպալիտետին տրամադրել 200 սոճու, 20 տօնածառի եւ 50 կենսածառի տնկիներ:

Ծառատնկման վայրերն Ախալքալաքի սպասարկման կենտրոնն արդեն որոշած է: Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Պիչախչեանի խօսքով, Խաս Բախչայի մէջ պիտի տնկեն 20 արծաթափայլ եղեւնի, իսկ Վաչիանի ճանապարհի երկու կողմերը՝ սոճու 200 տնկի: