Ալեքսանդր Սպենդիարեանի անուան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի առաջատար մեներգիչներ Լիպարիտ Աւետիսեանը, Հասմիկ Թորոսեանը, Կիմ Սարգսեանը, Մերի Մովսիսեանը ելոյթ կունենան միջազգային XXIX երաժշտական փառատօնի բացաման կալա համերգին:

Դիրիժորը Վասիլի Սինայսկին է:

«Արմենփրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենայ Մայիսի 22-ին Սանկտ Պետերպուրկի Միխայելովսկի պալատի Ռուսական պետական թանգարանին մէջ:

Փառատօնի գեղարուեստական ղեկավարը ՌԴ վաստակաւոր արթիստ Մարիա Սաֆարեանցն է: